ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը 2019 թվականին մեկնարկել է իր խոշորագույն նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի տարածքներն ընդգրկող համալիր զարգացման՝ Գագարին նախագիծը։

Կոմիտասի անվան թանգարանում կազմակերպված զեկույց-գիտաժողովը Գագարին նախագծի շրջանակներում էր` ներկայացված համայնքի ոչ նյութական ժառանգության մասին Գայանե Շագոյանի գլխավորած ազգագրական թիմի ուսումնասիրության աշխատանքների հաշվետվության ներկայացմանը։

Ներկայացված նյութը ծավալուն էր ու հետաքրքրական։ Իրականացվել էին մանրակրկիտ ուսումնասիրություններ` մասնավորապես, համայնքների ոչ նյութական և նյութական ժառանգության համալիր ուսումնասիրություն, տեղանքի կենսաբազմազանության, հիդրոլոգիական իրավիճակի ուսումնասիրությունների մասին։