Ձմեռային ազգագրական փառատոն 2020

Անցկացման ժամանակահատվածը` հունվարի 8-ից հունվարի 31-ը

Մասնակիցներ` կրթահամալիրի դպրոցներիսովորողների նախաձեռնող խմբեր,  ճամբարականների ջոկատներ, դասավանդողներ,  Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր, հյուրեր

Անցկացման վայրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, արտագնա ճամփորդություններով նախագծերն` ըստ ծրագրի նախատեսված վայրեր

Միջին դպրոցի համակարգող՝ Հասմիկ Գրիգորյան

Նպատակը` ազգագրական նախագծերի կազմակերպում, ազգային նյութերի ուսուցում, նոր ուսումնական փաթեթների ստեղծում, տարածում, ամփոփում:

 

Ուղղվածություններ՝

  • Ծիսական խոհանոց, վարպետության դաս-համտես
  • Ուսումնահայրենագիտական, արտադրական ճամփորդություններ
  • Միջավայրի ձևավորում, ծիսական ատրիբուտների պատրաստում
  • Ազգային խաղեր, ծիսական պարերգեր
  • «Բլեյան կրթական ցանցի» տարածում
  • Ծեսը ժամանակակից տեխնոլոգիաներում

Արդյունքը` ծեսերի, ծիսական պարերգերի, երգերի, խաղերի իմացում, կատարում, ծիսական ատրիբուտների պատրաստում, տեսանյութեր,  նոր փաթեթների ստեղծում,  ազգային ինքնության պահպանում:

Ամփոփում ՝  Հունվարի 31- ստուգատեսային տոն-ղափամա:

Մասնակցության հայտ